ԱՄՆ բիզնեսի ներկայացուցիչները երկրի նախագահ նախընտրում են տեսնել Քլինթոնին, քան Թրամփին. հարցում


14:02 , 19 մայիս, 2016

Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները կնախընտրեին ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել ավելի շուտ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, քան Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր ուսումնասիրությանը:

Հաղորդվում է, որ թեկնածուներին աջակցության հարաբերակցությունը մոտ երկուսը մեկի է՝ հօգուտ Քլինթոնի: Միաժամանակ, բիզնեսմենների կեսը, որոնք ավանդաբար աջակցում են հանրապետականներին, այս անգամ պատրաստ է իր ձայնը տալ դեմոկրատ Քլինթոնին:

Հարցվածների միայն քառորդ մասն է հայտարարել Թրամփին աջակցելու մասին, որն իր նախընտրական արշավի ընթացքում բազմիցս կտրուկ հայտարարություններով է հանդես եկել բիզնեսի հարցում: Նա առաջարկում է մի շարք առևտրային գործարքներ խզել և ներկրման տուգանքային սակագներ սահմանել: Այն քիչ մասը, որ բիզնեսմեններն ընդունել են նրա ծրագրերում, վերաբերում է կորպորատիվ հարկը 39%-ից մինչև 15% նվազեցնելու առաջարկին: