13:48 , 19 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտրի ծավալները այս տարվա առաջին եռամսյակաում նվազել են 16%-ով, հայտարարել է Եվրասիական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսական քաղաքականության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:
2015թ.-ի արդյունքներով` առևտրի ծավալների նվազումը կազմել է 26%: Սակայն նշվում է, որ այդ վիճակագրությունը կազմվում է դոլարային արտահայտությամբ, ինչը երկրների արժույթների արժեզրկման պարագայում խեղաթյուրում է առևտրի իրական ծավալների պատկերը:
«Բելառուսի արտահանումը նվազել է 10 տոկոսով, Ղազախստանինը` 20 տոկոսով, Ռուսաստանինը` 18 տոկոսով, իսկ Հայաստանի արտահանման ծավալները երկու անգամ ավելացել են»,- հայտնել է Վալովայան` նկատելով, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի արտահանումը ավելացել է 3%-ով:
«ԵՏՄ երկրների հետ առևտուրը նախորդ տարի նվազել է 27 տոկոսով` 2014թ.-ի համեմատ, սակայն առանձին ապրանքային խմբերում գրանցվել են ֆանտաստիկ թվեր: Հայաստանը մեծացրել է կաթնամթեքրի արտահանումը 2,5 անգամ, բանջարեղենների և ծխախոտի արտահանումը՝ երկու անգամ, դեղագործական ապրանքների և կահույքի արտահանումը` 50 տոկոսով»,- փաստել է ԵՏՄ նախարարը: