«Analitik.am»-ի գործով կալանավորված աղջիկներից մեկն ազատ է արձակվել


13:30 , 19 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Այսօր Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռ. Բարսեղյանի նախագահությամբ, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Analitik.am»-ի գործով կալանավորված աղջիկներից մեկին՝ Վարդիթեր Գիշյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

«Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով խնդրել էի վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը կամ կիրառել այլընտրանքային պատիժ՝ գրավ ու փոխել պաշտպանյալիս խափանման միջոցը: Դատարանը, փաստորեն, որոշեց կիրառել գրավ», -փոխանցեց պարոն Ոսկանյանը:

Գիշյանը ունի մեկ մանկահասակ երեխա և մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ: Փաստաբանը պնդեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ