Կառավարությունն անսպասելի քայլի գնաց


13:25 , 19 մայիս, 2016

Վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ 797 ծառայողական ավտոմեքենա է կրճատվելու է, իսկ դրանց համար նախատեսված գումարները, այդ թվում՝ վաճառքի արդյունքում գոյացած, ուղղվելու է հրատապ խնդիրների լուծմանը:

Ինչ խոսք, սա չի լուծում տարիներով կուտակված բոլոր խնդիրները, բայց խոստովանենք, որ ոչ մեկ չէր սպասում նման հանգուցալուծմանը: Այսինքն՝ մտածում էինք, որ կբռնեն խորհրդանշական մի 30-40 ավտո կկրճատեին ու հերոսի դեմքով դա կներկայացնեին:

Այսօր կարծիքներ հանդիպեցի, որ նշվում էր՝ սա հասարակությանը հանգստացնելու համար է: 797 ավտոյի դեպքը հաստատ չես համարի հասարակության հանգստացնելու միջոց: Դա հաստատ ավելին է: