Եվրամիությունը մտադիր է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Մոգերինի


12:32 , 19 մայիս, 2016

129493Araratnews.am-ը գրում է.

Եվրամիությունը մտադիր է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` չնայած միության ներսում առկա անհամաձայնություններին, Die Welt-ի փոխանցմամբ` հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Արգելամիջոցների չեղարկումը կապված է Մինսկի համաձայնագրերի լիակատար իրականացման հետ: Դա չի արվել: Պատժամիջոցների հետ հապված քաղաքականության հարցում մենք միշտ ունեցել ենք տարաձայնություններ: Հավանաբար, այդպես էլ կշարունակվի: Բայց չնայած այդ հակասություններին` միասնականությունը միշտ պահպանվում է: Մենք կշարունակենք առաջնորդվել այդ սկզբունքով և կայացնել համատեղ որոշումներ»,- ընդգծել է Մոգերինին: