Նեյմարն ու «Բարսելոնա»-ն մոտ են համաձայնության գալուն


12:10 , 19 մայիս, 2016

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը մոտ է թիմի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալուն՝ հայտնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Նեյմարի ու «Բարսելոնա»-ի միջև նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2022 թվականի ամառ: Այդ ժամանակ բրազիլացին կլինի 30 տարեկան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերի միջև նոր պայմանագրի ժամկետը գործելու է մինչև 2021 թվականի ամառ: