Այս գիշեր սահմանին ամենաքիչ կրակոցներն են եղել. Սեյրան Օհանյան


11:40 , 19 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Այս գիշեր սահմանային կրակոցները համեմատաբար քիչ են եղել, ամենաքիչ կրակոցներն են եղել: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքերով՝ առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից, և նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ ծավալել, որոնք հնարավորություն կունենան խախտման դեպքում պարզել, թե որ կողմն է խախտել, և թիրախային քննադատություն կատարել:

«Մենք միշտ դրան կողմնակից ենք եղել, վերջին բանակցությունների ընթացքում, կարծես թե, խոսք գնաց դրա մասին: Հանրապետության նախագահը բազմաթիվ անգամ կրկնել է, որ մենք կողմնակից ենք, կտեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է դրան վերաբերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ