Փլուզում Դիլիջանի ոլորաններում


11:32 , 19 մայիս, 2016

Անցած գիշեր  վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դիլիջանի ոլորանների 85-86-րդ կմ հատվածում տեղի է ունեցել փլուզում:

Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այսօր առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում, նույն ճանապարհահատվածում կրկին փլուզում է գրանցվել։

Շուրջ 30 խմ ծավալի քարաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի և կողնակների վրա, սակայն չեն խոչընդոտում տրանսպորտային միջոցների բնականոն երթևեկությանը։

Ըստ աղբյուրի, Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները՝գիշերվանից մինչ այժմ փլուզված հատվածում հերթապահություն են իրականացնում, համապատասխան տեխնիկայով մաքրում և ճանապարհից հեռացնում են թափված քարերը։

Այս պահի դրությամբ դեռևս կա քարաթափման վտանգ։