Ինչո՞ւ էր Երևան ժամանել «Միսս Ռուսաստան» Վիկտորյա Լապիրյովան


12:30 , 19 մայիս, 2016

Օրեր առաջ  Երևան էր ժամանել «Միսս Ռուսաստան 2003», հասարակական գործիչ,  ֆոտոմոդել Վիկտորյա Լապիրյովան:

Հայտնի հաղորդավարուհին մեծ ուրախությամբ համագործակցել է հաղորդավար Տիգրան Հարությունյանի հետ, ովքեր միասին վարել են փակ երեկույթ: 

«Ես առաջին անգամ չեմ Երևանում, շատ հյուրընկալ երկիր է, իսկ Տիգրանի հետ հրաշալի համագործակցություն է ստացվում, ես սիրում եմ պրոֆեսիոնալների հետ աշխատել: Մինչ այստեղ գալը մենք շփվել ենք համացանցով, իսկ այստեղ արդեն իրար հասկանում էինք կես բառից, ինչը ինձ համար ամենակարևորն է»,-պատմում է Վիկտորյան և հավելում, որ հասցրել է լինել հայկական ջազ ակումբում, համտեսել հայկական խոհանոցի համեղ ուտեսներ և հիանալ գիշերային Երևանով:

Մոդելը իր ինստագրամյան էջում մի քանի լուսանկար էի հրապարակել երևանյան այցից: