Ռուսաստանն այսօրվանից արգելում է Թուրքիայից դդմիկների ու դդումների ներկրումը


11:24 , 19 մայիս, 2016

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Թուրքիայից դդմիկների ու դդումների մատակարարման վրա՝ կապված դրանցում վիրուսի հայտնաբերման հետ: Այս մասին նշված է դաշնային ծառայության կայքում:

«Ռոսսելխոզնադզորի» սահմանած այդ սահմանափակումները տարածվում են նաև երրորդ երկրներից Ռուսաստան դրանց մատակարարումների վրա:

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 19-ից արգելելու է Թուրքիայից դդումների ու դդմիկների ներկրումը: Դրա հետ մեկտեղ դեռ թույլատրվելու են Թուրքիայից Ռուսաստան կիտրոնի, թուրինջի, սպանախի, թզի մատակարարումները: