Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան


11:16 , 19 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Փարիզից  Կահիրե թռչող չվերթի ուղևորների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան:  Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ այսօր հաղորդվել էր, որ Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից։ MS804 օդանավում եղել է 59 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:

Ինքնաթիռը թռչելիս է եղել 11.300 մ բարձրության վրա, երբ անհետացել է Միջերկրական ծովի արևելյան շրջանում: