08:40 , 19 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից, հայտնում է BBC-ն:
MS804 օդանավում կա 59 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:
Ինքնաթիռը թռչելիս է եղել 11.300 մ բարձրության վրա, երբ անհետացել է Միջերկրական ծովի արևելյան շրջանում:
Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ինքնաթիռը ռադարներից կորել է Կահիրեի ժամանակով 02:45-ին:
Որոնողական աշխատանքները տարվում են Հունաստանի իշխանությունների հետ համատեղ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը Airbus A320 է: