09:30 , 19 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Պատրիկ Կալվարը նախազգուշացրել է, որ երկիրը շարունակում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների թիրախը լինել, գրում է France Pressse գործակալությունը:
«Մենք գիտենք, որ ԻՊ-ը նոր հարձակումներ է նախապատրաստում` օգտագործելով տարածաշրջանում իր գրոհայիններին, և ընտրելով ուղիներ, որոնք հեշտացնում են մեր երկիր մուտքը, գիտենք, որ Ֆրանսիան, անկասկած, թիրախավորված է»,- ասել է Կալվարը:
Պաշտոնյան նաև նախազգուշացրել է, որ գոյություն ունի «նոր տեսակի հարձակման» վտանգ` մարդաշատ վայրերում պայթուցիկ սարքերի կիրառմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 130 մարդ։