«Հրապարակ». Պետական գերատեսչություններում խուճապ է


06:55 , 19 մայիս, 2016

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Պետական գերատեսչություններում խուճապ է։ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հնարավորինս կրճատել ոչ միայն ծախսերը, այլև «ծախսողներին»։ Գերատեսչությունների ղեկավարները 3 շաբաթվա ընթացքում պետք է կառուցվածքային փոփոխություններ անեն, օպտիմալացնեն կառուցվածքը, հաստիքներ կրճատեն։ 3 շաբաթը լրանալուն պես նախարարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն կատարվածի մասին»,–գրում է թերթը։