Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Եվրամիության ներկայացուցչին, միգրանտների հարցով համաձայնության վերաբերյալ նրա խոսքերի համար


04:28 , 19 մայիս, 2016

Թուրքիայի ԱԳ նախարարությունը երկրում Եվրամիության ներկայացուցչին կանչել է բացատրության համար` Բրյուսելի և Անկարայի միջև միգրանտների հարցով համաձայնության մասին քննադատական մեկնաբանություններ անելու կապակցությամբ, հայտնում է Trend-ը` հղում անելով թուրքական ԱԳՆ-ի աղբյուրին:

«Մենք դեսպանին հայտնել ենք մեր դժգոհությունը, ինչը մենք զգում ենք նրա մեկնաբանություններից հետո, և հասկացրել ենք, որ քննարկում ենք նրա օգտագործած արտահայտությունները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: