05:41 , 19 մայիս, 2016Յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ մաքուր, առանց լայն ծակոտիների և սև կետերի մաշկ։ Բարեբախտաբար կան բնական միջոցներ, որոնք օգնում են ազատվել այս խնդիրներից և ունենալ գեղեցիկ մաշկ։

Healthy food team-ը ներկայացնում է մաշկի սև կետերից ազատվելու արդյունավետ տարբերակ, որի համար անհրաժեշտ է՝
• Անանուխով ատամի մածուկ
• Աղ
• 2-3 սառցե խորանարդ։
Աղն ու ատամի մածուկը խառնել և քսել խնդրահարույց հատվածներին։ Պահել 5 րոպե՝ մինչև չորանա։ Ապա ձեռքերը թրջել և կատարել շրջանաձև շարժումներով մերսումներ։ Լվանալ մաշկը և սառցե խորանարդներով մերսել մաշկը, որը թույլ կտա փակել մաշկի ծակոտիները և կկանխի սև կետերի կրկին առաջացումը։
Զգուշությամբ, առանց տրորելու սրբել մաշկը և վերջ՝ զմայլվեք Ձեր մաքուր մաշկով։
Բաղադրիչների օգտակար հատկությունները
Աղ
Աղը հայտնի է որպես բնական հակաբակտերիալ միջոց, որը նաև շատ օգտակար է մաշկազատման համար։
Անանուխ
Անանուխող ատամի մածուկն օգնում է բացել մաշկի ծակոտիները և հեշտացնում է մաշկի խորը մաքրումը, նվազեցնում է բակտերիան և հեռացնում է սև կետերը։
Այս պրոցեդուրան կատարելուց հետո հնարավոր է մաշկը մի փոքր կարմրի, որը կարճ ժամանակ անց կանցնի։ Եթե ունեք չոր մաշկ, ապա պրոցեդուրայից հետո անպայման խոնավեցնող կրեմ քսեք։