Աֆղանստանում վթարի է ենթարկվել ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը


02:16 , 19 մայիս, 2016

Աֆղանստանում վթարի է ենթարկվել ադրբեջանական Silk Way ավիաընկերության Ան-12 բեռնատար ինքնաթիռը: Նախնական տվյալներով զոհվել են անձնակազմի բոլոր 9 անդամները, հայտնում է Ադրբեջանի Պետավիացիան: Ինքնաթիռը կատարում էր բեռնափոխադրումներ Աֆղանստան, հայտնում է vesti.ru-ն:

Վթարը տեղի է ունեցել Դվայեր օդանավակայանից թռչելու ժամանակ: Անձնակազմի հրամանատարը Ուզբեկստանի քաղաքացի է եղել, անդամներից 5-ը եղել են ադրբեջանցի, 2-ը ուկրաինացի: