Ռուսաստանն Իրանին C-300 համալիրների առաջին խմբաքանակն է փոխանցել


00:11 , 19 մայիս, 2016

s-300Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանն Իրանին C-300 համալիրների առաջին խմբաքանակն է փոխանցել: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերի դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:

Նա հրաժարվել է մատակարարված տեխնիկայի հստակ թիվ, ինչպես նաեւ մատակարարումների ավարտի ժամկետ նշել:

«Մատակարարվել է առաջին խմբաքանակի մի մասը: Ռուսաստանն Իրանին սպառազինությունների մատակարարման նոր պայմանագրեր չի նախապատրաստում: Նաեւ մատակարարումների շուրջ նոր բանակցություններ չեն անցկացվում»,- ասել է նա: