23:14 , 18 մայիս, 2016
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աշխատակցի գրառմամբ, որտեղ նշվում է, որ Լվովում իրավիճակի հետ կապված խուճապային տրամադրություններ տարածողներն ավելի շատ են վտանգում մեր հայրենակիցների անվտանգությունը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.«Լվովում իրավիճակի հետ կապված խուճապային տրամադրություններ տարածողները ավելի շատ են վտանգում մեր հայրենակիցների անվտանգությունը։ Ինչ վերաբերում է դեսպանության գործունեությանը, ապա մեր դիվանագիտական ներկայացուցչությունը գործում է օպերատիվ և համարժեք։ Ամեն մի հեռախոսազանգի և հանդիպման մասին պարտադիր չէ, որ բոլորը իմանան»։