22:10 , 18 մայիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը մասնակցել է Ռիգայում կայացած «Հետխորհրդային երկրներում գործող Հոլոքոստի թանգարաններն ու հիշողության վայրերը. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով չորրորդ միջազգային գիտաժողովին:
Ինչպես տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, Հայկ Դեմոյանը հանդես է եկել «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական պատմությունն ու հիշողությունը» վերնագրով զեկույցով:
Այս գիտաժողովի ընթացքում առանձին բաժին է հատկացվել Հայոց ցեղասպանության թեմային, որի ընթացքում ներկայացված զեկույցներում համեմատական վերլուծություններ են կատարվել Շոային և Հայոց ցեղասպանությանն առնչվող հիշողության ու հիշատակման երևույթներին: