22:04 , 18 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն ռազմավարական հրամանատարներից երաշխավորություններ է ստացել, որոնք խորհուրդ են տալիս արեւելքում գումարտակներ տեղակայել մի շարք երկրներում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք որոշում չենք ընդունել, այս պահին ուսումնասիրում ենք կոնկրետ առաջարկները: Վերջնական որոշումը կկայացնենք հուլիսին նախանշված գագաթաժողովում»,- Ստոլտենբերգի խոսքերն է վկայակոչում Sputnik Լատվիան:
Նա մեկնաբանել է Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման ջանքերը. Ստոլտենբերգի կարծիքով՝ այն համապատասխանում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտին. «Կարեւոր է հիշել, որ երբ Ռուսաստան-ՆԱՏՕ Ակտում նշվում է զգալի ռազմական ուժերի մասին, ապա մենք ձգտում ենք զգալի ռազմական ուժերի ցանկացած խելամիտ քանակությունից շատ ավելի քիչ տարբերակի»: