Թուրքիայի Սամսոն քաղաքում քրդերը հարձակվել են բանտարկյալներ տեղափոխող ավտոբուսի վրա


21:00 , 18 մայիս, 2016

Թուրքիայի Սամսոն քաղաքում քրդերը հարձակվել են բանտարկյալներ տեղափոխող ավտոբուսի վրա: Քրդերին հաջողվել է փախցնել քուրդ հինգ բանտարկյալների, ովքեր ձերբակլվել էին մեկ շաբաթ առաջ և մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու կամ անդամ լինելու մեջ: Հարձակման հետևանքով ուղեկցող հինգ ոստիկան ծանր վիրավորվել են: