Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Արցախի և Գերմանիայի քաղաքական ուժերի միջև կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման համագործակցությունն Արցախի համար՝ արժևորելով այն Գերմանիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին: