Ձախ Հարութ. «Աստվա՛ծ իմ, ո՛ւժ տուր»


21:33 , 18 մայիս, 2016

#66. Ձախ Հարութ. «Աստվա՛ծ իմ, ո՛ւժ տուր»Newmag.am-ը գրում է.

Նրա կոչումը վաղուց էր ժողովրդական, երբ «Հրազդան» մարզադաշտում տասնյակ հազարավոր հանդիսականներ «հանուն նրա» կոտրում էին մեքենաներ ու երգում էին միաբերան. «Էլ չենք լինի 20 տարեկան»: Խորհրդային Հայաստանի համար սա հոլիվուդյան աստղերի համերգներին հարիր երևույթ էր: 50 տարվա բեմի արտիստն ու չծերացող 65-ամյա Ձախ Հարութը հիմա էլ բեմում է: Այնինչ մինչև օրս նրա կենսագրության մեջ չկար ոչ մի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով նա այժմ ՀՀ վաստակավոր արտիստ է: Շատերը սա համարեցին ուշացած գնահատում. նրա երկրպագուները 80-ականներին էին նրան տվել մեծագույն կոչումը:

66-142

Լոս Անջելեսում համերգ տվեցի, որը նվիրված էր իմ երաժշտական գործունեության 50-ամյակին: Մասնագետներն այդհամերգը որակեցին Սփյուռքում ամենագործնական, ամենապրոֆեսիոնալ ձեռնարկը: Հայկական ձեռնարկներ շատ եմունեցել, բայց քիչ է եղել, որ երաժշտական խումբը այդքան ծավալուն, այդ աստիճանի պրոֆեսիոնալ ներկայանա:

– Դուք գո՞հ եք:

 Այո՛, շատ գոհ եմ: Որովհետև բոլորը կատարեցին 40 տարվա ընթացքում իմ կատարած բոլոր երգերը: Ես խնդրեցի բոլորին,որ ազատ զգան, որ երգեն, ինչպես ուզում են: Բայց Սիրուշոյի «Տարիները» կլիպը, որ նկարել ենք, կապ չունի այդ համերգիներգածի հետ. նա համերգին այլ կերպ է երգել: Ասում են, թե նպատակ ենք ունեցել մեր երկուսի երկրպագուների բանակներըհամախմբել, սակայն այդպիսի խնդիր չենք ունեցել: Գովազդից հետո մեկ շաբաթում արդեն տոմսերը սպառվել էին, որից հետոմիայն հայտնի էր դարձելթե ովքեր են մասնակցելու այդ համերգին:

– Պարո՛ն Փամբուկչյան, այս տարի Ձեր 65- ամյակն է: Դուք պաշտոնապես արդեն հասել եք թոշակի տարիքին: Պատրաստվո՞ւմ եք:

 Մարդիկ սպասում են՝ այդ տարիքը գա, որ գնան թոշակի: Ես այնքան գործ ունեմ, որ դրա մասին նույնիսկ չեմ էլ մտածում:Բայց եթե թոշակ նշանակեն, կվերցնեմ: Շաբաթը 3-4 անգամ տղայիս հետ 2-3 ժամ քայլում եմ, առողջության տեսակետիցշատ լավ է: Դե՛, հոգեկան վիճակս կայուն չէր կնոջս մահից հետո. ինձ այն ամբողջությամբ հարվածեց

– Համերգին նաև Ձեր կնոջ մասին երգ կար:

 Այո՛, երգը հուզմունքով լի է: Շառլի «Երբ սիրում ես ինձ» երգը համերգի մեխն էր: Վաղուց էի ուզում ձայնագրել: Այնքանհամահունչ էր, կարծես իմն էր: 38 տարվա համատեղ կյանքից հետո միակ ցավոտ կողմը դա է: Դատարկ է ամեն բան: Լավպահն այն է, որ 36 տարեկան տղա ունեմ. Ձայնագրման ինժեներ է, ավարտել է Հոլիվուդի լավագույն ստուդիան, ֆիլմիերաժշտություններ է ձայնագրում, նաև իմ երգերն է ձայնագրում, գործիքավորում: Իմ ձայնագրությունների մեջ որքան կնոջհատված կա, բոլորը իմ Ռուզանն է երգել: 30-40 տարվա ձայնագրություններ են բոլորը, միասին ենք երգում: Կան երգեր, որերգել ենք, բայց չենք ձայնագրել: Հիանալի ձայն ուներ, ուզում եմ առաձին հավաքածուով ձայնագրել դրանք:

– Ի՞նչ է նշանակում կյանքն առանց Ռուզանի: Ի՞նչն է ամենից շատ պակասում:

– … Ժամանակին անգույն հեռուստացույցներ կային, որոնց էկրանը «փախնում էր»: Ա՛յ, այդպես մեկուկես տարի ես երկնքիկապույտը չէի տեսել, իմ ամբողջ կյանքը սև ու սպիտակ էր: Հին ֆիլմեր կային, որ որակը կորցրել էին: Այդպես էի տեսնումամեն ինչԴատարկություն, դատարկություն: Երբ հիշողություններից չես կարողանում փախչել, որովհետև ուր գնացել ենք՝որ ռեստորան, որ քաղաքանգամ մատուցողները մոտենում էին, հարցնում՝ ո՞ւր է Ձեր լեդին: Ամեն տեղ իրար հետ ենքգնացել, և ամեն տեղ իրեն են հարցնում:

Լռում է: Դողացող ձեռքերով մաքրում է արցունքները:

 66-147

Մի անգամ մի մարդ մոտեցավ և ասաց. «Հարո՛ւթ, դու մի բան լա՛վ հիշիր, որ դեռ քեզ սիրողներ կան, և դու իրավունք չունես.իրենք դեռ սպասելիքներ ունենԴու քեզ պահպանի՛ր այն բանի համար, որ սպասում են քեզ, հանդիսատեսը սիրում է քեզ…»:Ամեն անգամ, երբ Երևան եմ գալիս, ուրախությունս կրկնապատկվում է, անհամբեր սպասում եմ գալուս. սա իմ քաղաքն է:Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այստեղ մարդացել, առաջին անգամ սիրահարվել. ամեն քարը ինձ համար թանկ է: Միդեպք պատմեմ: Երբ մի անգամ եկել էի, որոշեցի գնալ հորս շիրիմին՝ Նուբարաշենի գերեզմանոց: Տաքսի նստեցի ու ասացի,որ քաղմասի մոտով տանի: Մեկ էլ մի փոսի մեջ ընկավ. շրջվեցի, թե՝ ա՛պ ջան, էդ փոսը դեռ չե՞ն սարքել: Տաքսիստըզարմացավ: Այստեղից մոտ 40 տարի առաջ եմ մեկնել, բայց հիշում եմ նույնիսկ բոլոր փոսերը:

 – Քաղաքը շա՞տ է փոխվել:

 Շենքերն են շատացել, ցավոք սրտի, անկանոն: Ես մասնագիտությամբ նկարիչքանդակագործ եմ: Օտարերկրում մտածում ես օրվա հացի մասին, իսկ այդ ժամանակ ես արդեն երգում էի «էրեբունի» վոկալգործիքային անսամբլումու զգում էի, որ ժողովուրդն ինձ սիրում է, ես էլ՝ երգը: Այդպես նկարչությունը, քանդակագործությունը մղվեց երկրորդ պլան:

– Դուք սկզբում գնացիք Լիբանան, հետո` Միացյալ Նահանգներ ու թողարկեցիք Ձեր առաջին ալբոմը՝ «Ո՞ւր էիր, Աստվա՛ծ»:

 – «Ո՞ւր էիր, Աստվա՛ծ»-ը թողարկել եմ Լոս Անջելեսում, բայց առաջին սնգամ երգել եմ Լիբանանում: Բոլորն ասում էին՝ ինչո՞ւ էայս մարդը Աստծո հետ խոսում:

 – Դուք մտածո՞ւմ էիք, որ այդ ժամանակ կդառնաք նոր ֆենոմեն:

 Ես, այնտեղից դուրս չեկած, գիտեի, թե ինչ եմ ուզում անել: Ուզում էի երգել: Երբ առաջին անգամ երգեցի, գժի տեղ դրեցին,ասեցին՝ Աստծո հետ է խոսում: Տարիներ անց ժողովուրդը զգաց՝ ինչի մասին է երգը, ապրեց երգը, սիրեց, հետո այն 2-3հազար օրինակ վաճառվեց Հոլիվուդում, որն այդ տարիներին մեծ թիվ էր:

 – Խորհրդային տարիներին արգելված էիք այն իմաստով, որ չեք եղել հեռուստատեսությունում, ռադիոյում, համերգասրահներում: Անդերգրաունդում էիք:

 Ես հիշում եմ, որ անգամ նամակներս տեղ չէին հասնում: Չի զարմացրելչի նյարդայնացրել: Ես այն ժամանակ երգում էիհայրենասիրական երգեր: Դրանք երգեր էին ոչ խորհրդային տարիների համար: Մարդիկ գալիս, պատմում էին, որ չենթողնում՝ լսեն ինձ, բայց ուրիշի նկարով կասետներն են անցկացնում, պահում: Ստացվեց, որ մարդիկ գնում են նրա հետևից,ինչն արգելված է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ