Էներգետիկայի ոլորտում կան ռեսուրսներ, որոնք առաջիկայում կկրճատենք. Լևոն Յոլյան


17:42 , 18 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականներին, նշեց, որ էներգետիկայի ոլորտում կան ռեսուրսներ, որոնք առաջիկայում կկրճատեն:
 
«Չեմ կարծում, որ շատ մեծ, բայց որոշ տոկոս կկրճատենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գազի հավելագրումների վերաբերյալ բողոքներին, Լևոն Յոլյանը կոչ արեց կոնկրետ խնդիրներ՝ հավելագրման դեպք ներկայացնել, տրամադրել կոնկրետ հասցե:
 
«Դուք խոսում եք երևույթի մասին, որը ես չեմ կարող հիմա մեկնաբանել»,- ասաց նա։