Ադրբեջանական կողմը ցույց տվեց, որ հանդիպումը իրենց սրտով չի անցել


16:46 , 18 մայիս, 2016

Սպասելի արձագանք Ադրբեջանից ... Վիեննայում լռեցին, վերադարձան Բաքու սկսեցին խոսել: «Վիեննայում հանդիպման ժամանակ մենք համաձայնություն չենք տվել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը՝ հետագայում բանակցությունները շարունակելու նպատակով: Անջեյ Կասպրշիկի լիազորությունների էական փոփոխություն չի կարող լինել: Այդ մասին դիրքորոշում է հայտնել Մինսկի խումբը, մենք այդ մասով պարտավորվածություն չենք ստանձնել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի գծով պատասխանատու Նովրուզ Մամեդովը: Սա առաջին քայլն էր, որով ադրբեջանական կողմը ցույց տվեց, որ հանդիպումը իրենց սրտով չի անցել: