Հիմք ենք դիտում ՄԽ անդամ երկրների Վիեննայի հայտարարությունը. Տ. Բալայանը` Կասպշիկի գրասենյակի լիազորությունների մասին Բաքվի հայտարարությունների շուրջ


16:32 , 18 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Երևանը որպես հիմք է դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների՝ Վիեննայում ընդունած հայտարարությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի լիազորությունների վերաբերյալ:
 
Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ 
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, հայտարարել է. «Անջեյ Կասպշիկի լիազորություններում էական փոփոխություններ չեն կարող լինել: Այնտեղ նշված է Մինսկի խմբի դիրքորոշումը, մենք այդ առիթով պարտավորություններ չենք ստանձնել»: