Եղիսաբեթ Երկրորդն Ուկրաինայի հակամարտության լուծումը Բրիտանիայի համար առաջնահերթություն է համարել


16:12 , 18 մայիս, 2016

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ װ-ն իր ելույթում Ուկրաինայի հակամարտության լուծումը, Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելն ու պայքարը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է համարել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Իմ կառավարությունը կշարունակի աշխատել Ուկրաինայի հակամարտության լուծման ուղղությամբ»,- ասել է թագուհին։

«Այն առաջատար դեր կխաղա ԴԱԻՇ-ի դեմ արշավում և Սիրիայում խաղաղության հաստատման միջազգային ջանքերի աջակցման հարցում»,- հավելել է նա։

Թագուհին իր ամենամյա ելույթով հանդես է գալիս բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը։ Ուղերձի տեքստը գրում է կառավարությունը։