Ավստրալացի թոշակառուն մանեկադարձիչով երեք ժամ հետ է մղել կոկորդիլոսների հարձակումը


15:38 , 18 մայիս, 2016

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ավստրալացի թոշակառուն ձեռքի տակ եղած միջոցներով և մասնավորապես վառոցքի մոմերով ու մանեկադարձիչով երեք ժամ շարունակ հետ է մղել կոկորդիլոսների հարձակումը:

Միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ կոկորդիլոսը հարձակվել է նավակի վրա, որում եղել են խեցգետինների որսով զբաղվող երկու անձ: Նավակի շրջվելուց հետո նրանցից մեկը խեղդվել է, իսկ մյուսին հաջողվել է հասնել ափ:

Բայց քանի որ ափը լեցուն է եղել կոկորդիլոսներով, տղամարդուն չի հաջողվել դուրս գալ ափ: 72-ամյա տղամարդը հարկադրված է եղել ջրում անցկացնել 3 ժամ՝ պաշտպանվելով սողուններից, մինչև նրան օգնության են հասել գործընկերները: Տուժածին շոկային վիճակում հասցրել են հիվանդանոց: