Դպրոցի մոտ դեռահասների միջև վիճաբանություն-ծեծկռտուքը եղել է աղջկա պատճառով


15:24 , 18 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է մայիսի 16-ին դպրոցի մոտ 12-րդ դասարանի աշակերտների վիճաբանության շարժառիթը, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել է ծանր մարմնական վնաս:

Կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 16-ին, ժամը 16:03-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, ողնաշարի գոտկային հատվածի ծակած-կտրած չթափանցող և աջ նախաբազկի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 17-ամյա մի բնակիչ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ