Պետեր Չեխը` «Ոսկե ձեռնոց» մրցանակի դափնեկիր


14:30 , 18 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխն արժանացել է «Ոսկե ձեռնոց» մրցանակին՝ Անգլիայի ավարտված առաջնությունում ցուցադրած խաղի արդյունքում: Այս մրցանակին Չեխն Անգլիայում արժանանում է 4-րդ անգամ և առաջին անգամ՝ «Արսենալում», որի կազմում դեբյուտային մրցաշրջանն անցկացրեց:

Մրցանակը շնորհվում է դարպասն ամենաշատն անառիկ պահած դարպասապահին:

Չեխին այս ցուցանիշով հաջորդում են Դավիդ Դե Խեան, Ջո Հարթը և Կասպեր Շմեյխելը, ովքեր իրենց պաշտպանած դարպասներն անառիկ են պահել 15 խաղ: