ՄԱԿ-ը Սիրիայում հունիսի 1-ից կսկսի վերևից մարդասիրական օգնություն նետել պաշարված քաղաքներ


14:08 , 18 մայիս, 2016

axW0IYvSdSEՄԱԿ-ը Սիրիայում հունիսի 1-ից կսկսի վերևից պաշարված քաղաքներ մարդասիրական օգնություն նետել։ Օդից օգնության նետումը կարող է դառնալ շրջդարձային պահ մարդասիրական օգնությամբ բոլոր դժվարհասանելի շրջանների ապահովման գործում։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի խորհրդական, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էգելանը։

«Հույս ունեմ, որ դա կդառնա շրջադարձային պահ դրական ուղղությամբ, և որ այլևս չի կրկնվի իրավիճակը, երբ պաշարված շրջանները մնան առանց օգնության»,- ասել է նա։

«Հույս ունեմ, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամներն ավելի էներգետիկ և հետևողականորեն կապահովեն մատակարարումն առաջիկա շաբաթներին բոլոր պաշարված շրջաններ՝ առանց բացառության»,-հավելել է Էգելանը: