Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել


14:24 , 18 մայիս, 2016

Iravaban.net-ը գրում է.

Քիչ առաջ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ Միհրան Պողոսյանի գործունեությանն առնչվող տեղեկատվությունն այսուհետ ներկայացվելու է Միհրան Պողոսյանի գրասենյակի միջոցով։ Հայտնում ենք նաև, որ ինչպես նախկինում հայտարարվել է, առաջիկայում մեր կողմից տեղեկատվություն կտարածվի Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ»: