14:02 , 18 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի ստանում պատշաճ բուժօգնություն, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով չի կարողանում ինքնուրույն հոգալ իր անձնական կարիքները:
Դատապարտյալը հայտնել է նաև, որ անհրաժեշտ բուժօգնության չտրամադրման պատճառով հրաժարվել է սննդի ընդունումից: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան դիմում է հասցեագրել նաև «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:
ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Հր. Գևորգյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին և տրամադրվող բժշկական օգնությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ