13:42 , 18 մայիս, 2016
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկեց «Աշխարհի պատանի աստղեր» ավանդական մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 14-րդ անգամ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է մինչև 18 տարեկանների Հայաստանի չեմպիոն Արամ Հակոբյանը: Առաջին տուրում մեր շախմատիստը 34-րդ քայլում հաղթանակ տոնեց Կիրիլ Շուբինի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: