Մանվելին քննադատողները և նրան պաշտպանողներից վատն են
13:55 , 18 մայիս, 2016
Ովքեր են գեներալ Մանվելին քննադատողները և պաշտպանողները։ Նախ ուզում եմ ասել, որ Մանվելին քննադատողներն ավելի վատն են, քան Մանվելին պաշտպանողները։ Այն, որ գեներալ Մանվելի հայհոյխառը բառապաշարի և կոպիտ վարքի մասին գիտի ամբողջ ազգը և բազմացիս է դրա ականատեսը դարձել, դրանում մեզ հակառակը համոզել չի ստացվի։ Նրան այս օրերին ֆեյսբուքյան հրապարակումներում և հանրային ելույթներում սրբացնողներն ու հայրենիքի նվիրյալ որակողներն ուղղակի աներեսաբար ստում են, որովհետև ժողովուրդը Մանվելի ներկան էլ, անցհալն էլ շատ լավ գիտի։
Բայց Մանվելին հերոսացնողներից կրկնակի վատն են այս միջադեպը այս արդեն քանի օր է սոցցանցերում ծամծմողներն ու շահարկողները, որոնք գնալով ավելի աղաղակող են դարձնում այն փաստը, որ Մանվելի դեմ սկսված տեղեկատվական այս արշավը հստակ ուղղորդվում է և ունի պատվիրատուներ։ Եթե աչքի անցկացնենք Մանվելի թեման թմբակահարողների ցուցակը, ապա կտեսնենտք որ թելերը մեզ տանում են դեպի արևմտյան՝ մասնավորեպես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիվանագիռտական ներկայացուցչություններ, որոնց հետ վերջիններս շատ սերտ «համագործակցության» մեջ են՝ օրինակ նման միջադեպերը ԱՄՆ պետ դեպարտամենտից հովանավորվող Ազատություն ռադիոկայանի սիրելի և գլխավոր թեմաներն են դառնում, այս ամբողջ աղմուկին հետո վարպետորեն միանում է գյումրեցիների հայտնի գրանտակերների խումբը և այլն, և այլն... Այսինքն նրանք, ովքեր Մանվելի դեմ գրում են, չեն պայքարում հանուն արդարության և նրանց մտահոգողը ամենևին էլ մեր երկրում զոռբայության ու ամենթողության դեմ պայքարելը չէ, այլ ընդամենը հովանավորյալների առաջադրանքները հավուր պատշաճի կատարելն է, ուստի և դեպի իր գրպան սիստեմատիկ ֆինանսական հոսքերն ապահովելն է։ Եվ գեներալ Մանվելն ու Մանվելի նման պաշտոնյաները, որոնց մասին հասարակական կարծիքը հակասական է, այն ամենահարմար թիրախներն են, ում միջոցով վերոհիշյալները իրականացնում են իրենց քարոզչական կեղտոտ նախագծերը։