Իրանական կայք. Բաքվի ռեժիմը թաքցնում է Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակը


13:24 , 18 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Բաքվի ռեժիմը թաքցնում է Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակը և արգելում նրանց խոսել մայրենի լեզվով՝ պարսկերենով»,-այդ մասին հաղորդում է պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերության 4-րդ ալիքն Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների (թաթեր) վերաբերյալ «Լահիջը՝ տուն տանող երկար ճանապարհը» խորագրով ռեպորտաժ է պատրաստել:

Ռեպորտաժում Լահիջի բնակիչներն իրանցի լրագրողի հետ խոսում են պարսկերեն լեզվով՝ ներկայացնելով իրենց առօրյան, պատմելով իրենց ընտանիքների մասին՝ շեշտելով, որ բոլորն այստեղ ֆարս են: Պարսկախոս զրուցակիցներից մեկն էլ լրագրողին ասել է, թե ինքը Բաքվում է բնակվում, եկել է Լահիջ պապիկին տեսակցության: Մի տատիկ էլ պատմել է, թե 76 տարի է, ինչ ապրում է Լահիջում, մյուս զրուցակից ծեր կինն էլ խոստովանել է, թե իրանցի է՝ նշելով, որ ցանկություն ունի ուխտագնածություն կատարել Իրանում գտնվող Էմամ Ռեզայի դամբարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ