11:34 , 18 մայիս, 2016
Չինաստանի հարավում` Յուննան նահանգում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ռիա Նովոստին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 0.48 րոպեին: Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:
Դրանից հետո եղել են 3,1 մինչև 4,6 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չկա: