Քուրդ պատգամավորի կրակոտ ելույթը Թուրքիայի խորհրդարանում


11:18 , 18 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին համացանցում շրջանառվում են Թուրքիայի խորհրդարանում հայ և քուրդ պատգամավորների խիստ քննադատական ելույթները: Անցյալ շաբաթ ես ներկայացրել էի հայ պատգամավոր Կարո Փայլանի համարձակ ելույթը Հայոց ցեղասպանության մասին: Իսկ այս շաբաթ ցանկանում եմ ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեկ այլ խիզախ ելույթ, որով հանդես է եկել քուրդ կին պատգամավոր Գյուլթան Քըշանաքը: Թեև տեսանյութը վերջերս է հայտնվել համացանցում, սակայն նրա ելույթը տեղի է ունեցել 2012 թ. հունվարին՝ Թուրքիայի կողմից բռնազավթված Քուրդիստանի Ռոբոսկի գյուղում թուրք զինվորականների իրականացրած 35 քուրդ երիտասարդ բնակիչների կոտորածից կարճ ժամանակ անց…   

Ահա հատվածներ քուրդ պատգամավորի ուշագրավ ելույթից.
«….Ես կասկածի տակ եմ դնում բոլոր նրանց մարդկայնությունը, իսլամական կրոնը և հավատը, որոնք վիշտ կամ ամոթ չեն զգում այս իրավիճակի համար և իրենց մահմեդական են անվանում, որոնք հաշիվ չեն տալիս իրենց այս իրավիճակի համար: Բոլորին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել: Արդյոք ձեր խիղճը այդքան կուրացե՞լ է: Արդյոք սա՞ եք համարում մարդկայնություն… Ինչպե՞ս կարող եք այդքան անտարբեր և անհոգ լինել 35 մարդու կոտորածի հանդեպ: Ինչպե՞ս կարող եք այդքան անմարդկային լինել: Առաջին հերթին, վեր կացեք և ներողություն խնդրեք. վշտացեք, եթե ինչպես պնդում եք, դուք մարդկային արարածներ եք, եթե խիղճ ունեք: Բայց դուք սրանցից  ոչ մեկը չեք անում, ու դրա փոխարեն այնպես եք ձեզ պահում, կարծես թե մի ճանճ կամ մի քանի հավ է սատկել «դժբախտ պատահարից»: Ամո՛թ ձեզ… 90 տարի այս երկիրը ահաբեկչությունը որպես պատրվակ է օգտագործել և բազմաթիվ կոտորածներ իրականացրել… Դուք փորձում եք ոչնչացնել քուրդ ժողովրդին… Չկա ոչ մի ահաբեկչություն… Այս երկրի զինվորական շտաբի ղեկավարն ասում է. «Մենք սպանել ենք 40 հազար մարդու: Մենք բազմիցս ռմբակոծել ենք լեռները, բայց այս խնդիրը դեռ չի վերջանում»: Դուք դեռևս անկարող եք հասկանալու այս ճշմարտությունը… Այնտեղ մարդիկ կան, որոնք իրավունքներ ունեն… Կան կարդիկ, որոնց ինքնությունը մերժվում է… Կա քրդական հարց: Չկա ահաբեկչության հարց….»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ