Մարիո Բալոտելին կարող է հանդես գալ Լա լիգայում


11:10 , 18 մայիս, 2016

«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Էսպանյոլ»-ը:

Sport-es-ը հայտնում է, որ իսպանական ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, եթե նա ստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ 2015/16 մրցաշրջանը Բալոտելին վարձավճարով հանդես է եկել «Միլան»-ում՝ Ա Սերիայում մասնակցելով 20 հանդիպման: