Թուրքիայում թուրքերի և քրդերի միջև տարածքային բաժանումն այլևս իրականություն է


10:11 , 18 մայիս, 2016
Ինչպես հայտնի է վերջին օրերին քրդական գործոնը իր ռազմական ներկայությունն է սկսել հաստատել մինչ այժմ համեմատաբար խաղաղ քրդական բնակավայրերում: Թերևս սա է պատճառը, որ Թուրքիան, ոչ պաշտոնապես սկսել է հավաքագրել կամավորների, ովքեր փորձ են անելու կասեցնել քրդերի առաջխաղացումը դեպի Թուրքիայի խորքեր: Սևծովյան տարածաշրջանի Գիրեսուն նահանգից հավաքագրվել է 750 կամավոր, ովքեր այս պահին հսկում են Գիրեսուն նահանգի վարչական սահմանները Երզնկայի կողմից , որպեսզի PKK-ը զինյալները Երզնկայից մուտք չգործեն նահանգ:
«Մենք այն մարդիկն ենք, ովքեր սիրում են իրենց երկիրը, ժողովրդին ու հողը: Ահա թե ինչու ենք մենք ցանկանում պայքարել այդ ահաբեկիչների դեմ , ովքեր ցանկանում են բաժան բաժան անել մեր երկիրը »,-այսպիսի միտք է արտահայտել այդ կամավորների հրամանատարներից մեկը:
Թուրքական հետախուզությունը հավանաբար ձեռք է բերել տեղեկություն, որ քրդերն ուզում են Երզնկայի կողմից անցնել Գիրեսուն, որպեսզի ելք ունենան դեպի ծով: Եթե տեղի ունենա այս ճեղքումը, ապա մոտովորապես արդեն պարզ է դառնում Թուրքիայի ճակատագիրը: