Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը պետք է դուրս գան կեղծ ընտրության խաղից


11:18 , 28 հունվար, 2013

Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի և այլոց համակիրները, եթե ուզում են իրական փոփոխություն և այդ թեկնածուների համար հստակ սկզբունքային գործչի կարգավիճակ, ապա պետք է գիտակցեն ու պահանջեն նրանցից դուրս գալ կեղծ ընտրության խաղից և առաջ քաշեն իրենց խաղի կանոնները:
Առավել ևս, որ այդ իրավիճակը փաստացի ստեղծված է, և ռեժիմը հիմա հենց դրանից է վախենում:
Տեսնելով նման քայլեր՝ ժողովուրդը իրապես կգնահատի և քաղաքական ուժերի ու գործիչների հանդեպ վստահության նշույլ կտեսնի, ինչը հենց կարող է սկիզբ դնել արմատական փոփոխությունների: