Եվրոպայի անհատական առաջնություն. հայ շախմատիստների գրանցած արդյունքները


04:09 , 18 մայիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Կոսովոյում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այսօր տեղի ունեցած 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից  Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին:

Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր Սահակյանը հաղթանակ տոնեցին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց: