01:19 , 18 մայիս, 2016
Tert.am–ը գրում է.
ԱՄՆ ռազմական հետախույզ ինքնաթիռը ներխուժել է Վենեսուելայի օդային տարածք: Agence France Presse-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել հարավամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Վերջերս մեր ռազմաօդային ուժերը հայտնաբերել են էլեկտրոնային հետախուզության միջոցներով համալրված ամերիկյան Boeing 707 E-3 ինքնաթիռի անօրինական ներխուժումը», - աղբյուրը մեջբերում է Մադուրոյի հայտարարությունը: Վերջինս, սակայն, չի մասնավորեցրել, թե երբ է տեղի ունեցել միջադեպը:
Վենեսուելայի նախագահը ընդգծել է, որ տվյալ տեսակի ինքնաթիռը օգտագործվում է ռազմական գործողությունների ժամանակ զինված խմբավորումներին աջակցելու համար: