22:59 , 17 մայիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Քաղցկեղի ամերիկյան ազգային ինստիտուտը հայտնում է, որ նոր մեծամասշտաբ հետազոտություններով հաստատվել է այն փաստը, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի տասնյակ տեսակներով հիվանդանալու ռիսկը:
Հետազոտությունը հիմնված է 19-98 տարեկան 1.44 միլիոն մարդու տվյալների ուսումնասիրման վրա: Դիտարկումները կատարվել են մոտ 11 տարի, որոնց ընթացքում հայտնաբերվել է նոր քաղցկեղային հիվանդությունների մոտ 187 հազար դեպք` ներառյալ շատ հազվադեպները:
Որպես արդյունք հաստատվել է, որ ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակը նվազեցնում է մի ամբողջ շարք չարորակ նորագոյացությունների զարգացումը: