23:55 , 17 մայիս, 2016
Ավստրիայի նոր կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ լուծել միգրացիոն ճգնաժամը, ինչպես նաև հարգալից վերաբերվել փախստականներին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կարծում եմ` դուք գիտեք այն մասին, թե ինչպիսի մարտահրավերներ են մեր առջև կանգնած: Մենք պնդում ենք մերը: Բացի այդ, մենք պետք է ջանանք հարգանքով վերաբերվել փախստականներին»,- ասել է նա: