Համանախագահ երկրները հատուկ կարևորություն են տալիս նոր լարվածության կանխարգելմանը. Էդվարդ Նալբանդյան


21:46 , 17 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ռուսական Ինտերֆաքս գործակալության մի քանի հարցերին:

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Պարոն նախարար, ի՞նչ կարող եք ասել Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առաջարկությունների վերաբերյալ, որոնց մասին Ռուսաստանի արտգործնախարարը հիշատակեց երեկ Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձևավորման, լուծումների որոնման նպատակով:

Որևէ կասկած չկա, որ վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը, և դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին նշել են նաև համանախագահները, այդ թվում՝ նաև Լավրովը. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ:

Վերջին տարիներին մենք սերտորեն աշխատում էինք փոխզիջումային ձևակերպումների ուղղությամբ և անգամ բազմիցս մոտ ենք եղել լուծումների, բայցև ադրբեջանական կողմը բազմիցս հետքայլ է արել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ