Պետք է նոր լուրջ ազդակ հաղորդել Թեհրանի և Բաքվի միջև հարաբերություններին. Իրանի նախագահ


19:52 , 17 մայիս, 2016

961063477Araratnews.am-ը գրում է.

Թեհրանն ու Բաքուն պետք է նոր լուրջ ազդակ հաղորդեն երկկողմ հարաբերություններին, Trend-ի տեղեկացմամբ` Իրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Նրա խոսքով` անհրաժեշտ է օգտագործել միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Իրանի հնարավորությունները` երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու համար:

«Կան բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր և նախագծեր, որոնք կարող ենք ազդել Թեհրանի և Բաքվի հարաբերությունների լավացման վրա»,- ընդգծել է Իրանի նախագահը: