Բակո Սահակյանը հետևել է ուսումնավարժական պարապմունքներին


18:40 , 17 մայիս, 2016

Մայիսի 17-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի ուսումնավարժականպարապմունքներին հետևելու նպատակով այցելեց բանակի «Ասպարեզ»ուսումնական կենտրոն: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար,ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր ՍամվելԿարապետյանը: Նորակազմ գումարտակի տղաները, հասցրել են կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել զինվորական կեցվածք, ներդաշնակվել նորստորաբաժանումներում, թարմացրել մարտավարամասնագիտական գիտելիքները և այժմ լիովին պատրաստ են հետագա խնդիրների կատարմանը:

Պարապմունքների ավարտին Բակո Սահակյանը անմիջական մթնոլորտում շփվեց գումարտակի անձնակազմի հետ և պատասխանեց վերջիններիս հուզող հարցերին: Հանրապետության նախագահը մասնավորապես նշեց, որ ազատամարտիկը, որպես հավաքական կերպար եղել և շարունակում է մնալ բոլորիս հպարտության խորհրդանիշն ու մեր անվտանգության կարևոր հենասյուներից մեկը:

Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընթացիկ ռազմապաշտպանական գործընթացները ուշադրության կենտրոնում պահելու համար,  վստահեցրեց, որ ազատամարտիկների միությունը այսուհետ ևս պատրաստ է մնալ ու գործել հայրենիքի պաշտպանության առաջնադիրքերում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն