Ռուզաննա Անդրեասյան. «Եթե հնարավոր լինի, շատ երեխաներ կունենամ»


19:00 , 17 մայիս, 2016

Երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը մայրանալացու հետո առաջին անգամ նոր գործով է հանդես գալու: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ շուտով  նոր աշխատանքի և ընտանեկան կյանքի մասին:

«Արսեն Սաֆարյանի հետ դուետ ենք ձայնագրել, այն վաղուց  էինք նախատեսում: Երգն արդեն մեկ տարի առաջ ձայնագրված էր, իսկ տեսահոլովակը Հրաչ Քեշիշյան է նկարահանել: Երգը կոչվում է «Հավատա», որի հեղինակը ես եմ»: 

Ռուզաննան պատմում է, որ ամբողջ հղիության ընթացքում աշխատել է, իսկ երեխայի ծնվելուց մեկ ամիս հետո անցել է իր նորմալ աշխատանքային հունին. «Դուստրս արդեն վեց ամսեկան է, շատ ժիր բալիկ է, մուլտերի սիրահար է, մանավանդ երբ այնտեղ երաժշտություն է հնչում: Կան օրորոցային երգեր, որոնք ես բալիկիս համար երգում եմ, անգամ երգեր եմ հորինում իր համար»: 

Ընտանիքի համալրումը շատ է փոխել երգչուհուն. «Իմ կյանքը էապես փոխվել է ընտանիք կազմելուց և երեխա ունենալուց հետո: Ամբողջ օրը մտածում եմ, երեխայիս մասին և պատասխանատվությամբ եմ մոտենում նրա դաստիարակությանը: Իսկ ընդհանուր առմամբ ինձ ինչ-որ բաներից չեմ զրկել, բարեբախտաբար մայրս ինձ օգնում է երեխայիս խնամքի հարցում»: 

Երգչուհին շատ է կարևորում եմ մայրիկի խորհուրդները, քանի որ նա փորառու է. «Մեր օրերում շատ դժվար է երեխա մեծացնելը: Մայրս սկզբում էր ավելի շատ խորհուրդներ տալիս, իսկ հիմա կարելի է ասել, որ հունի մեջ եմ ընգել և շատ բան եմ կարողանում անել»:

Իսկ այն հարցին, ովքեր են երեխային երես տալիս՝ երգչուհին պատասխանեց. «Ամուսինս է ավելի շատ երես տվողը, քանի ամուսինս մի քիչ կոպիտ է սիրում բալիկին, իսկ նա վախենում է մոտը գնալ, ամուսինս էլ նրան հեռախոսով է կաշառում: Ես էլ ասում եմ, որ այսքան փոքր տարիքից երես ես տալիս: Ես աշխատում եմ բալիկին հեռու պահել համակարգչից և հեռախոսներից»:

Խոսելով երկրորդ բալիկի մասին՝ Ռուզաննան նշեց. «Ամուսնուս հետ զբոսնում էինք և նրան ասում էի, թե ինչպես եմ բալիկիս ամեն մի քայլը վայելում, իրոք անբացատրելի զգացողություն է, երբ նայում ես երեխադ ինչպես է առաջին քայլերն անում, ինչպես է առարկաները ճանաչում: Եթե հնարավոր լինի, շատ երեխաներ կունենամ, պարզապես մեր օրերում շատ երեխաներ ունենալը բարդ է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի